Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցումը

26.08.2026, 15:00
Քննարկվել է ենթակառուցվածքային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը
Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայ-իրանական պետական սահմանին՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը չորեքշաբթի քննարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությունը։

Փոխնախարարն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: