Рейтинг@Mail.ru
USD
364.56
EUR
425.15
RUB
4.3097
GEL
139.14
2026 թ. օգոստոսի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Հայաստանում բացվել է լոլիկի աճեցման գերժամանակակից ջերմոցային համալիր՝ 9.7 մլրդ դրամի ներդրումներով

Այսօր, 17:14
Արագածոտնի մարզում բացվել է լոլիկի աճեցման «Agro Prom» գերժամանակակից ջերմոցային համալիրը՝ 9.7 մլրդ դրամի ներդրումներով
Հայաստանում բացվել է լոլիկի աճեցման գերժամանակակից ջերմոցային համալիր՝ 9.7 մլրդ դրամի ներդրումներով

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի Արագածոտնի մարզում բացվել է լոլիկի աճեցման «Agro Prom» գերժամանակակից ջերմոցային համալիրը, որի ներդրումների ծավալը կազմում է 9.7 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Ջերմոցային տնտեսությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգերով և մշակաբույսերի աճեցման գործընթացի վերահսկման ու կառավարման ռոբոտացված լուծումներով։

Արտադրությունում քիմիական միջոցներ չեն կիրառվում։ Ջերմոցային տնտեսությունն ունի GLOBALG.A.P. սերտիֆիկացում։ Լոլիկի արտադրության համար օգտագործվում են հոլանդական սերմեր՝ վիրուսների նկատմամբ բարձր կայունությամբ։

Ներկայումս ընկերությունը կառուցում է նաև պղպեղի աճեցման նոր ջերմոց՝ 10 հա մակերեսով։ Նախագծի ներդրումների ծավալը կկազմի շուրջ 9 մլրդ դրամ։ Հաջորդ փուլերում նախատեսվում է հարակից տարածքներում հիմնել հապալասի և խաղողի այգիներ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է նման արտադրությունների հիմնման կարևորությունը տնտեսության զարգացման, նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից։