Рейтинг@Mail.ru
USD
366.17
EUR
422.12
RUB
4.4525
GEL
139.73
2026 թ. օգոստոսի 9, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Երևանի կենտրոնում վաղվանից փոխադրամիջոցների կանգառի արգելք է գործելու

29.06.2026, 16:56
Վաղվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնում վաղվանից փոխադրամիջոցների կանգառի արգելք է գործելու

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/ԱՌԿԱ/․ Վաղվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում։  

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում, մասնավորապես` Բուզանդի - Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան - Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի: