Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. հունիսի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի տարածքով կարող է անցնել Արևելքից Արևմուտք նոր վճարովի ճանապարհ․ Փաշինյան

Այսօր, 12:36
Միջազգային ներդրողները հանդես են եկել նոր առաջարկով, որով նախատեսվում է չափել Ադրբեջանից Հայաստան ամենակարճ ճանապարհը և միջազգային բեռնատարների համար վճարովի դարձնել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի տարածքով կարող է անցնել Արևելքից Արևմուտք նոր վճարովի ճանապարհ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․ Միջազգային ներդրողները հանդես են եկել նոր առաջարկով, որով նախատեսվում է չափել Ադրբեջանից Հայաստան ամենակարճ ճանապարհը և միջազգային բեռնատարների համար վճարովի դարձնել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ճանապարհը կարող է անցնել Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։

«Հաշվարկում են, որ այդ ճանապարհն այնքան է կարճանում, որ վարորդները կնախընտրեն վճարեն և այստեղով անցնեն», - ասաց Փաշինյանը Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ։

Նա նշեց, որ այժմ իրականացվում է հետազոտություն՝ պարզելու համար, թե որն է այդ ճանապարհը։

Վարչապետի խոսքով՝ այսօր հարկավոր է կենտրոնանալ նաև երկաթուղու վերաբացման վրա, ինչը շատ իրատեսական է և թույլ կտա ստանալ Արևելքից Արևմուտք ամենակարճ երկաթուղին։

«Դրա համար մեզ պետք է անել հետևյալը. Հաղարծին գյուղի սողանքը պետք է վերացնել։ Դա մեծ փող է՝ մոտավորապես 500 մլն դոլար, բայց եթե այդ մտածածն իրոք արդարանա, որ դա ամենակարճ ճանապարհն է, այդ փողը կդրվի, որովհետև փող դնողը կիմանա, որ հետ է բերելու այդ փողը», - նշեց Փաշինյանը։