Рейтинг@Mail.ru
USD
366.74
EUR
417.72
RUB
4.7266
GEL
139.31
2026 թ. հուլիսի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման 45 դեպք. Տեսչական մարմինը տուգանել է իրավախախտներին ավելի քան 3,1 մլն դրամով

Այսօր, 18:22
Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի մի շարք խախտումներ
Մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման 45 դեպք. Տեսչական մարմինը տուգանել է իրավախախտներին ավելի քան 3,1 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի մի շարք խախտումներ։

Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգայցերն իրականացվել են սույն թվականի հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաք Երևանում և ՀՀ մարզերում։

«Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ) և շինարարական աղբի փոխադրման դեպքերը, ինչպես նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արձանագրված իրավախախտման 45 դեպքով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։

Տեսչական մարմնի տվյալներով՝ արձանագրված իրավախախտումներն ըստ մարզերի բաշխվել են հետևյալ կերպ.

ք. Երևան

  • Շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումներ՝ 5 դեպք,
  • Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։

Արմավիրի մարզ

  • Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։

Կոտայքի մարզ

  • Շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումներ՝ 4 դեպք,
  • Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք,
  • Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։

Գեղարքունիքի մարզ

  • Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։

Արագածոտնի մարզ

  • Շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումներ՝ 1 դեպք,
  • Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։