Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 28, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանը պետք է գոյություն ունենա հավիտյան․ Փաշինյան

Այսօր, 11:43
Փաշինյանի խոսքով, այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար
Հայաստանը պետք է գոյություն ունենա հավիտյան․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր՝ պատմական պայմաններում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։

«Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար։ Այսօր մենք հաղթահարում ենք առաջին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան», – հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով,  այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ 

«Այսօր մեզ համար պատիվ է 2026 թվականի հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր։ Ձեզ ենք ներկայացնում ՀՀ նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ», - հայտարարել է Փաշինյանը։

Մեկ րոպե լռությամբ և հրետանային համազարկով հարգեցին Հայրենիքի համար զոհված բոլոր հերոսների հիշատակը: