Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հունիսին կմեկնարկեն Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները

01.06.2026, 11:24
Կիևյան կամուրջը կփակվի նորոգման աշխատանքների որոշակի փուլում
Հունիսին կմեկնարկեն Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կիևյան կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել ուսումնական դասերի ավարտից հետո՝ նախնական պլանավորմամբ հունիսի 10-ից հետո, հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը։

«Կիևյան կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը կայացել է, պայմանագրերը կնքման փուլում են», - ասաց Թևոսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նա հայտնեց, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։

Անդրադառնալով կամրջի փակման հարցին՝ Թևոսյանը հայտնեց, որ կան որոշակի աշխատանքներ, որոնց իրականացման ժամանակ կամուրջը չի փակվելու, սակայն ասֆալտբետոնե ծածկի և կարերի փոխարինման փուլում այն ամբողջությամբ կփակվի: