Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀԲ–ն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի 2019 թ.–ի կանխատեսումը

05.04.2019, 17:38
Համաշխարհային բանկը 2019 թ.-ին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2%–ի աճ, իսկ 2020 թ.-ին`4,9%–ի:
ՀԲ–ն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի 2019 թ.–ի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը 2019 թ.-ին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2%–ի աճ, իսկ 2020 թ.-ին`4,9%–ի: Այդ մասին նշվում է ՀԲ–ի «Financial Inclusion» զեկույցում, որը վերաբերում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությանը:

Այդպիսով, Համաշխարհային բանկի հունվարի զեկույցի համեմատ, Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը նվազել է 0,1 տոկոսային կետով:

Հայաստանի 2019 թ.-ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%, իսկ գնաճը` 2,7%-ով:

Հայաստանի կանխատեսման համար ԿԲ–ի բազային սցենարը նախատեսում է տնտեսության ավելի դանդաղ, բայց կայուն աճ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրի ֆոնին`` ցածր գնաճով և կայուն պետական ֆինանսներով:

«Նախատեսվում է, որ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի կամրապնդվեն կառուցվածքային բարեփոխումներով, որոնք միտված են ավելի արդար և մրցունակ գործարար միջավայրի ստեղծմանը: Կանխատեսվում է, որ տնտեսության աճը 2019 թ.-ին կհասնի 4,2%–ի և միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կարագանա մինչև 5%», - նշվում է զեկույցում:

Համաշխարհային բանկում նշում են նաև, որ կառավարությունը հնարավորություն ունի իրականացնել առանցքային բարեփոխումներ կառավարման և բիզնես միջավայրի ոլորտում, որոնք կդյուրացնեն աշխատատեղերի ստեղծղումն ու ներդրումների ներգրավումը, ավելի լավ կլուծեն սոցիալական խնդիրները:

«Չնայած այդ բարեփոխումներից որոշները բարդ կլինեն, դրանք կարող են օգնել ստանալ արդյունքեր, որոնք անհրաժեշտ են սոցիալական և քաղաքական լարվածությունը մեղմելու և, հետևաբար, տնտեսական անորոշությունը նվազեցնելու համար», - նշել են զեկույցի հեղիկները:

Համաձայն Համաշխարհային բանկի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում տնտեսական աճի տեմպերը 2018 թ.-ին նվազել են մինչև 3,1%, իսկ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության տեմպերի դանդաղումը և անորոշ հեռանկարներն` ակնկալվում է, որ 2019 թ.-ին դրանք ավելի ցածր կլինեն: Այս տարածաշրջանում աճը 2019 թ.-ին սպասվում է 2,1%-ի մակարդակում:

ԱՊՀ երկրների շարքում, ՌԴ-ում տնտեսության աճը կանխատեսվում է 1,4%, Ադրբեջանում` 3,3%, Բելառուսում` 2,2%, Վրաստանում`4,6%, Ղազախստանում` 3,5%, Ղրղըզստանում` 4,3%, Մոլդովայում` 3,6%, Տաջիկստանում` 6%, Ուկրաինայում` 2,7%, Ուզբեկստանում` 5,3%:-0-