Рейтинг@Mail.ru
USD
368.96
EUR
434.23
RUB
4.9961
GEL
137.67
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

02.04.2026, 15:29
Մենք սովոր ենք մեր ավանդույթից և պատմությունից, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք, ասել է վարչապետը․ ՎԻԴԵՈ
Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Մենք ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք սովոր ենք մեր ավանդույթից և պատմությունից, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք», - ասաց Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ այդ էներգառեսուրն արևն է։ 

Փաշինյանը նշեց, որ այժմ ժամանակն է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի հնարավոր լինի արևից էներգիա վերցնել, և պետք է փոխվի էներգետիկ մտածողությունը: