Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀԷՑ–ը Schneider Electric Romania–ի հետ քննարկել է ժամանակակից էներգետիկ համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր

Երեկ, 12:21
Կողմերը անդրադարձել են համագործակցության հնարավորություններին՝ մասնավորապես էներգետիկ համակարգերի արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին
ՀԷՑ–ը Schneider Electric Romania–ի հետ քննարկել է ժամանակակից էներգետիկ համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Schneider Electric ընկերության Ռումինիայի, Մոլդովայի և Հայաստանի գլխավոր տնօրեն Լուչիան Էնարուին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Կողմերը անդրադարձել են համագործակցության հնարավորություններին՝ մասնավորապես էներգետիկ համակարգերի արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին։ 

Կարևորվել է նաև էլեկտրաֆիկացման, ավտոմատացման և թվայնացման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը և համակարգերի դիմակայունության բարձրացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել պետական և մասնավոր գործընկերների հետ շարունակել աշխատանքային քննարկումները՝ ակտիվ փոխգործակցության շրջանակում ներկայացնելով էներգետիկ համակարգերի արդիականացմանն ուղղված նոր առաջարկներ։

Ընդգծվել է էներգետիկ համակարգերի արդիականացման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ նոր նախաձեռնությունների մշակման և ներկայացման կարևորությունը՝ ուղղված ոլորտի կայուն զարգացմանն ու արդյունավետության ամրապնդմանը։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև Schneider Electric Romania ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության տեղական գործընկեր, «Էլեկտրոմոնտաժ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանը, Enterprise Armenia («ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի Ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը և գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանը:

Schneider Electric ընկերության մասին

Schneider Electric-ը համաշխարհային առաջատար է էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում և միտված է արդյունավետ ու կայուն զարգացման խթանմանը՝ էլեկտրաֆիկացման, ավտոմատացման և թվայնացման միջոցով։ Ընկերության լուծումները նպաստում են ենթակառուցվածքների, բիզնեսների և էներգետիկ համակարգերի արդյունավետության և դիմակայունության բարձրացմանը։

Schneider Electric Romania տարածաշրջանային ստորաբաժանումը համակարգում է ընկերության գործունեությունը Ռումինիայում, Հայաստանում և Մոլդովայում։

Schneider Electric–ն արդեն համագործակցել է Հայաստանի հետ էներգետիկ և տեխնոլոգիական նախագծերի շրջանակում, այդ թվում՝ ենթակառուցվածքի արդիականացման և էներգահամակարգերի թվայնացման ուղղությամբ։