«ՀԿԵ» գլխավոր տնօրենը պարգևատրվել է կին աշխատակիցներին Մարտի 8-ի կապակցությամբ
05.03.2013,
16:49
Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ «Հաավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը այսօր պարգևատրել է կանանց, որոնք մեծ հաջողությունների են հասել իրենց գործունեության ոլորտում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ «Հաավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը այսօր պարգևատրել է կանանց, որոնք մեծ հաջողությունների են հասել իրենց գործունեության ոլորտում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերության ղեկավարը նշել է, որ կանայք միայն ¼-րդն են կազմում երկաթուղու մեծ՝ ավելի քան 4 հազարանոց կոլեկտիվում:
«Չնայած այս փոքր թվին՝ կանայք առանձնանում են բարձր պատասխանատվությամբ, նրանք ակտիվ են, ստանում են լրացուցիչ կրթություն, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ: ՀԿԵ-ի 583 կին աշխատողներից 24-ը տարբեր մակարդակների ղեկավարներ են: Սակայն այս օրը պատմության մեջ կմտնի նաև այն հանգամանքով, որ մեր երկաթուղում առաջին անգամ կայարանապետ է նշանակվել կինը, - ասել է Վիկտոր Ռեբեցը:
Նա հայտարարել է, որ Անուշ Հակոբյանը նշանակվել է վերջերս վերանորոգված և Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավոր բացված «Թումանյան» կայարանի պետ:
ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգրեր և շնորհակալագրեր, նվերներ և դրամական պարգևներ է հանձնել 34 աշխատակցուհիներին:
Երկաթուղու ևս երկու կին աշխատողներին տրամադրվել էր անձնական օգնություն: ՀԿԵ-ն որոշում է ընդունել մեկ տարվա ուսման վարձը վճարել Սևանի ուղեմասում աշխատող Անահիտ Հովհաննիսյանի երկու երեխաների համար, ում տիկին Անահիտը որդեգրեց Սպիտակի երկրաշարժից հետո:
Մարտի 8-ի կապակցությամբ նվերներ են ստացել նաև երկթուղու 6 կին-վետերաններ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--