«Թամարա» ընկերության վաճառքները նվազել են 40%–ով` մի շարք ԶԼՄ–ներում կաթնամթերքի արտադրության ժամանակ խախտումներ հայտնաբերելու մասին կեղծ հրապարակումների պատճառով
03.10.2012,
14:44
«Թամարա» ընկերության վաճառքները վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազել են 40 տոկոսով այն պատճառով, որ որոշ հայկական ԶԼՄ–ներ կեղծ տեղեկություն են տարածել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից միկրոկենսաբանական ցուցանիշներին ընկերության արտադրանքի մի շարք անհամապատասխանությունների հայտնաբերման մասին
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Թամարա» ընկերության վաճառքները վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազել են 40 տոկոսով այն պատճառով, որ որոշ հայկական ԶԼՄ–ներ կեղծ տեղեկություն են տարածել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից միկրոկենսաբանական ցուցանիշներին ընկերության արտադրանքի մի շարք անհամապատասխանությունների հայտնաբերման մասին
«Բանն այն է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրությունը վերաբերել է «Թամարա և Անի» ՍՊԸ–ին, որի հետ մենք ոչ մի կապ չունենք։ Ավելին, հայտնաբերված խախտումները վերաբերել են սփրեդին, որը մենք ընդհանրապես չենք արտադրում»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց ընկերության տնօրեն Խաչատուր Պողոսյանը։
Ըստ նրա` խմբագիրների սխալի և անվանումների խառնաշփոթի պատճառով «Թամարա» ընկերությունը զգալի ֆինանսական վնասներ կրեց, սակայն, մտադիր չէ դիմել դատարան։ «Մենք պարզապես ցանկանում ենք պարզություն մտցնել, որպեսզի գնորդը չկասկածի մեր արտադրանքի որակի հարցում»,– նշեց նա։
Պողոսյանը տեղեկացրեց նաև, որ ընկերության կողմից տարված աշխատանքի շնորհիվ վաճառքների ծավալներն աստիճանաբար վերականգնվում են։
Մեկնաբանելով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Թամարա» ընկերության և մի շարք այլ արտադրողների կաթի արտադրանքի մեջ մթերքի պահպանման ժամկետը երկարաձգելու համար սոդայի հայտնաբերմնա փաստը, ընկերության տնօրենն ընդգծեց, որ սոդայի ավելացումը չի կարող երկարաձգել կաթի պահպանման ժամկետը, իսկ Պետական ծառայության կողմից անցկացված փորձաքննության արդյունքները միանշանակ չեն։
«Ես որպես մասնագետ, ով երկար տարիներ աշխատել է այդ բնագավառում, կարող եմ ասել, որ կաթի մեջ սոդայի ավելացումը ոչ մի կերպ չի կորող երկարաձգել դրա պահպանման ժամկետը։ Նաև չի կարելի հստակ ասել, որ անցկացված փորձաքննության ընթացքում կաթի մեջ միանշանակ սոդա է հայտնաբերվել։ Կաթը 0,7–0,8 տոկոս սոդա է պարունակում, ինչպես նաև կարբոնատ, որն էլ կարող էր բացահայտվել բաղադրության մեջ և ընդունվել որպես սոդա»,– ավելացրեց նա։
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն իր հերթին հայտնեց, որ Ասոցիացիան լաբորատոր փորձաքննություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ «Թամարա» ընկերությունը որակյալ արտադրանք է արտադրում։ --0--