Рейтинг@Mail.ru
USD
398.09
EUR
410.31
RUB
3.8846
GEL
140.05
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը

03.12.2024, 15:39
ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս վեց մասնաճյուղերում բացել է նոր «Պրիվիլեգիա» գոտիներ՝ ​​հաճախորդների անհատական սպասարկման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս վեց մասնաճյուղերում բացել է նոր «Պրիվիլեգիա» գոտիներ՝ ​​հաճախորդների անհատական սպասարկման համար, երկուսը` Երևանում, ինչպես նաև` Վանաձորում, Արտաշատում, Աբովյանում և Կապանում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատերերի համար բանկի մասնաճյուղերում նախատեսված է առանձնացված գոտի, որտեղ կարելի է կատարել բանկային բոլոր գործառնությունները՝ ձևակերպել վարկ կամ ավանդ, բացել հաշիվ կամ քարտ, ներբեռնել առցանց ծառայություններ և այլն:

«Անցյալ տարվա վերջին մենք մեկնարկեցինք բանկի մասնաճյուղերում առանձնացված գոտիների ստեղծման պիլոտային ծրագիրը, որը պայմանավորված էր հաճախորդների՝ անհատական ​​սպասարկում, առավելագույն հարմարավետություն և գաղտնիություն ստանալու հետաքրքրվածությամբ և ցանկությամբ: Ծառայության շնորհիվ ներգրավված միջոցների պորտֆելը, որը ձևավորվում է նաև բարձր եկամուտներ ունեցող հաճախորդների կողմից, վերջին 4 եռամսյակների ընթացքում աճել է 14%-ով։ Հաջորդ տարի մենք կշարունակենք բացել նմանատիպ առանձնացված գոտիներ բանկի այլ մասնաճյուղերում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է ներդնել բանկային ավանդ՝ նվազագույնը 4 մլն ՀՀ դրամ կամ կամ համարժեք արտարժույթով գումարի չափով` առնվազն 6 ամիս ժամկետով: Ծառայությունը նախատեսում է նաև հաճախորդի ընտանիքի անդամներից մեկի անվճար սպասարկում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: