BAE Systems–ի զուտ շահույթն առաջին կիսամյակում կրճատվել է 1%–ով` հասնելով 743 մլն դոլարի
02.08.2012,
14:45
BAE Systems զենքի բրիտանական արտադրողի զուտ շահույթը 2012թ.–ի առաջին կիսամյակի արդյունքում նվազել է 1 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և հասել է 474 մլն ֆունտ ստեռլինգի (743 մլն դոլար), հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով ընկերության հաղորդագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. BAE Systems զենքի բրիտանական արտադրողի զուտ շահույթը 2012թ.–ի առաջին կիսամյակի արդյունքում նվազել է 1 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և հասել է 474 մլն ֆունտ ստեռլինգի (743 մլն դոլար), հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով ընկերության հաղորդագրությունը։
Մեկ սովորական բաժնետոմսի հաշվարկով շահույթը կազմել է 14,5 պենս. ցուցանիշը նույն մակարդակում է եղել նաև անցյալ տարի։
Միաժամանակ 2011թ.–ին հասույթը նվազել է 11 տոկոսով և կազմել 7,83 մլրդ ֆունտ (12,3 մլրդ դոլար), գործառնական վնասը նվազել է` անցյալ տարվա 8 միլիարդից (12,5 մլրդ դոլար) հասնելով 7,2 մլրդ ֆունտի (11,3 մլրդ դոլար)։
Հունիսի 30–ի դրությամբ ընկերության պատվերների պորտֆելը կազմել է 40 մլրդ ֆունտ (62,7 մլրդ դոլար)` ավելանալով 2011թ.–ի դեկտեմբերի վերջի 39,1 մլրդ ֆունտից։
BAE Systems–ը զենքի և ռազմական տեխնիկայի աշխարհում մեծությամբ երկրորդ և Մեծ Բրիտանիայի ամենախոշոր արտադրողն է։ Ընկերության հաստիքացուցակում հաշվառում է 105 հազար մարդ ողջ աշխարհում, իսկ արտադրանքի գնորդ են հանդիսանում շուրջ 100 պետություններ։ –0–