Ֆինանսների նախկին նախարարն առաջարկում է հարկերից ազատել միկրոբիզնեսը և բյուջեն լրացնել տնտեսության ապակենտրոնականացման միջոցով
11.06.2012,
15:00
Միկրոբիզնեսի ազատումը բոլոր հարկերից և հաշվետվություններից կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կարծում է հանրապետության ֆինանսների նախկին նախարար, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Սանդոյանը:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Միկրոբիզնեսի ազատումը բոլոր հարկերից և հաշվետվություններից կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կարծում է հանրապետության ֆինանսների նախկին նախարար, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Սանդոյանը:
Ըստ նրա, այդ քայլի շնորհիվ մարդիկ ինքնուրույն իրենց համար զբաղմունք և աշխատատեղ գտնեն, ինչը 30-35 տոկոսով կլուծի խնդիրը:
Ինչպես կարծում է Սանդոյանը, միաժամանակ բյուջեն լրացնելուն կօգնի տնտեսության ապակենտրոնականացումը:
«Այսօր բիզնեսը կենտրոնացված է գրեթե բոլոր ներկրվող ապրանքների գծով, ես չեմ խոսում ներքին արտադրանքի մասին: Օլիգոպոլիաների և մենաշնորհների պայմաններում տնտեսության արդյունավետությունը բարձրացնելու ընդունակ շուկայական մեխանիզմները չեն գործում»,- ասաց փորձագետը «Կենտրոն» հեռուստաալիքով «Հայկական ուրբաթ» թոք-շոուի ընթացքում:
Նա վստահ է, որ միայն արդյունավետ բիզնես-միջավայրրի ստեղծումը թույլ կտա արտադրել մրցունակ և որակյալ արտադրանք:
«Ձևավորեք բիզնես-միջավայր, և բիզնեսն ինքն ամեն ինչ կանի: Մենաշնորհներ մի թույլ տվեք, ստեղծեք մրցունակ պայմաններ»,- ասաց Սանդոյանը:
Ֆինանսների նախկին նախարարի կարծիքով, ժամանակակից պետության ստեղծումը հնարավոր է միայն լիարժեք ինստիտուտների առկայությամբ, նախագահական, խորհրդարանական, դատական իշխանությունների լիարժեք դիվերսիֆիկացիայով և դրանց միչև հակակշիռներով:
Սանդոյանը նշեց, որ տնտեսության ապակենտրանականացումը, ներկայիս մոդելի դեպքում, առանց էկզոգեն գործոնների, արդեն անհնար է, ավելացնելով, որ չի հավատում հեղափոխության Հայաստանում:
Փորձագետը կարծում է, որ նման գործոններից մեկը հայ-թուրքական արձանագրություններն էին: «Եթե մեծ քաղաքականության մեջ պայմանները բարենպաստ լինեին և հնարավոր լիներ (սահմանների բացման) այդ խնդիրը լուծել, ապա դա հենց այդպիսի էկզոգեն գործոն կլիներ: Եթե Թուրքիան դիտարկենք որպես տարանցիկ երկիր, և ոչ թե շուկա, ապա մենք կլինեինք մի մեծ համակարգի մի մասը, և մեր շուկայում կհայտնվեին մեծ խաղացողներ, և մեր օլիգարխները մրցակցության չէին դիմանա, քանի որ նրանց մենեջմենթն արդյունավետ չէ»,- ասաց Սանդոյանը:
Նա կարծում է, որ այս բոլոր խնդիրների լուծման համար վերնախավը պետք է գիտակցի դրանց կարևորությունը:
«Փորձը ցույց է տալիս, որ տնտեսվարման ներկայիս մոդելն արդյունավետ չէ, դրա պայմաններում զարգանալ չի ստացվում: Սա պետք է գիտակցվի: Հնարավորություն ունենք, այդ հարցում ես լավատես եմ»,- նշեց Սանդոյանը:
Նա միաժամանակ ավելացրեց, որ մեկ-երկու օրենքով հարցը չես լուծի:
«Գոյություն ունեն քաղաքական և տնտեսական շահեր, և այդ շահերը համընկնում են, և այդ պայմաններում չարժե հույս ունենալ, թե մարդիկ կքվեարկեն մի օրենքի օգտին, որը նրանց զրկում է բիզնես արտոնություններից»,- ասաց Սանդոյանը: -0-