2012թ.-ին կոնյակի արտադրությունը 30,4%-ով ավելացել է՝ կազմելով շուրջ 12,2 մլն լիտր
01.11.2012,
17:39
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը 30,4 տոկոսով ավելացել է և կազմել12 238.4 հազար լիտր:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը 30,4 տոկոսով ավելացել է և կազմել12 238.4 հազար լիտր:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ազգային վիճակագրական ծառայությունից, հունվար-սեպտեմբեր ամիսներին 27,6 տոկոսով գինու արտադրության անկում է գրանցվել՝ հասնելով 3 մլն լիտրի:
Օղու-լիկյորի արտադրությունն ինը ամիսների ընթացքում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 43,2 տոկոսով և կազմել 4 890.7 հազար լիտր:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին շամպայն գինիների արտադրությունը կազմել է 125.8 հազար լիտր (40,4% անկում):
Միաժամանակ 10 971.2 հազար լիտր գարեջուր է արտադրվել ՝ 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 12 615.7 հազար լիտրի դիմաց (13% անկում):
Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 29 656.0 հազար լիտր, ինչը 6,2 տոկոսով ավելի է 2011թ.-ի նույն ժամանակահատվածի արտադրությունից: -0-