Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՎՏԲ–Հայաստան Բանկը ծրագրում է մինչև 2014թ.–ի ավարտը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը մեծացնել 15%–ով` մինչև 115 մլրդ դրամ

21.05.2014, 17:13
ՎՏԲ–Հայաստան բանկը ծրագրում է մինչև 2014 թվականը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը մեծացնել 15%–ով և հասցնել այն 115 մլրդ դրամի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։
ՎՏԲ–Հայաստան Բանկը ծրագրում է մինչև 2014թ.–ի ավարտը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը մեծացնել 15%–ով` մինչև 115 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկը ծրագրում է մինչև 2014 թվականը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը մեծացնել 15%–ով և հասցնել այն 115 մլրդ դրամի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Այս պահին մեր բանկում ֆիզիկական անձանց պորտֆելը կազմում է 100 մլրդ դրամ` վերջին երկու տարիներին գրեթե կրկնապատկվելով, և կարծում եմ` մինչև տարեվերջ մենք այն կավելացնենք ևս 15 տոկոսով և կհասցնենք 115 մլրդ դրամի այն պրոդուկտների հաշվին, որոնք առկա են բանկում»,– ասաց Գուսևը։

Նա նշեց, որ այս պահին բանկում ներկայացված է պրոդուկտների ամբողջական շարք, և բանկը կարող է ծածկել իր հաճախորդների բոլոր կարիքները։

Որպես հիմնական խնդիր Գուսևը նշեց հաճախորդների համար պրոդուկտներն ավելի հարմար, որոշումների ընդունման տեսանկյունից ավելի օպերատիվ և շուկայում ավելի մրցունակ դարձնելու անհրաժեշտությունը` միաժամանակ բացառելով նոր պրոդուկտների ներդրման հնարավորությունը։

«Այժմ մեր մանրածախ վարկերի մեր պորտֆելը մեզ բավարարում է, այն ֆինանսական այն մոդելների շրջանակում է, որոնք մենք կանխատեսում էինք նախագծերի գործարկման ժամանակ, բայց դրանց ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, և դրանց բարելավման գործիքների որոնում է իրականացվում»,– ասաց նա։

Ըստ նրա, բանկը հաջողակ է բոլոր հատվածներում, և դրանցից որոշներում շուկայում դրանց բաժնեմասը միջինից զգալիորեն բարձր է։

Խոսելով POS–վարկավորման մասին` նա նշեց, որ այդ շուկայում բանկի բաժնեմասը գնահատվում է 30 տոկոսից բարձր, ինչն էական է այդ ոլորտում աճող մրցակցության պայմաններում։

«Շուկայում մրցակցությունն ավելանում է, այժմ հնարավոր չէ զբաղվել բանկային բիզնեսով` օգտագործելով միայն կորպորատիվ բանկի մոդելը։ Կորպորատիվ բիզնեսի բաժնեմասը նվազում է, բազմաթիվ բանկեր այժմ զբաղվում են POS–վարկավորմամբ։ Դա հետաքրքիր տեխնոլոգիական շուկա է, որը որոշակի ներդրումներ և գիտելիքներ է պահանջում։ Մյուս կողմից, մենք այդ շուկայում մեզ վստահ ենք զգում, և հասկանում ենք, թե ինչ է պետք անել մրցակցությանը դիմանալու և որոշակի տեղ զբաղեցնելու, այն ընդլայնելու համար և այլն»,– ասաց Գուսևը։

ՎՏԲ24 Բանկի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ Հայաստան Բանկի խորհրդի անդամ Վսևոլոդ Սմակովն իր հերթին նշեց, որ կուտակած փորձն ու ուրվագծված ռազմավարությանը հետևելը թույլ է տալիս ՎՏԲ Հայաստան Բանկին հասնել դրված նպատակներին, զարգացնել և ամրապնդել առաջատար դիրքերը Հայաստանի բանկային շուկայում։  

«Վերջին տարիներին ՎՏԲ–Հայաստան Բանկը մանրածախ բիզնեսի զարգացման գործում նկատելի առաջընթացի է հասել։ ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի զարգացումը վերահսկող ВТБ24 բանկը բարձր է գնահատում բանկի հաջողությունները Հայաստանի մանրածախ բիզնեսի ոլորտում և կարծում է, որ հաջորդ երեք տարիներին ռազմավարության կատարման արդյունքներն ավելի վատ չեն լինի, այլ նույնիսկ ավելի լավը կլինեն, քան նախորդ տարում»,– ասաց Սմակովը։

«Լետո Բանկի» (ՎՏԲ խումբ) նախագահ-վարչության նախագահ Դմիտրի Ռուդենկոն և  ВТБ24 Բանկի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ Հայաստան Բանկի խորհրդի անդամ Վսևոլոդ Սմակովը, ինչպես նաև ՎՏԲ խմբի այլ ներկայացուցիչներ Հայաստան են ժամանել Private Banking–ի հաճախորդների համար ՎՏԲ Հայաստան Բանկի կազմակերպած Պելագեա էթնո–ռոք խմբի համերգի կապակցությամբ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: ($1 – 412,89 դրամ) –0–