Рейтинг@Mail.ru
USD
360.93
EUR
402.36
RUB
4.4786
GEL
139.06
2026 թ. հոկտեմբերի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ո՞ր դեպքում հումք և սարքավորումներ ներմուծողները կարող են ազատվել մաքսատուրքից․ նախարարը պարզաբանել է (ՎԻԴԵՈ)

26.03.2026, 21:50
Հայաստան կարելի է ներմուծել հումք և սարքավորումներ և ազատվել դրա համար նախատեսված մաքսատուրքից, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․ ՎԻԴԵՈ
Ո՞ր դեպքում հումք և սարքավորումներ ներմուծողները կարող են ազատվել մաքսատուրքից․ նախարարը պարզաբանել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Հայաստան կարելի է ներմուծել հումք և սարքավորումներ և ազատվել դրա համար նախատեսված մաքսատուրքից, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա հայտնել է, որ մաքսատուրքից ազատվելու հնարավորությունը տրվում է այն դեպքում, եթե ներմուծվող հումքն ու սարքավորումները նախատեսված են արտադրություն կազմակերպելու համար։ 

«Միայն 2018-2025 թվականների ընթացքում 450 այդպիսի ներդրումային ծրագիր ստացել է արտոնություն՝ 246 միլիարդ դրամի չափով», - ասաց Պապոյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։ 

Նախարարը նշեց, որ այդ ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 41 հազար նոր աշխատատեղ։