Рейтинг@Mail.ru
USD
360.93
EUR
402.36
RUB
4.4786
GEL
139.06
2026 թ. հոկտեմբերի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է բնապահպանական ստանդարտների ներդրման և ջրային ռեսուրսների կառավարման հարցում ՀՀ–ին աջակցելու մասին

Այսօր, 19:08
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է բնապահպանական ստանդարտների ներդրման և ջրային ռեսուրսների կառավարման հարցում ՀՀ–ին աջակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլը։

Հանդիպմանը քննարկվել են շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Փաշինյանը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է։

Վարչապետը հավելել է, որ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել եվրոպական ստանդարտներ և այս առումով ընդգծել Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության անհրաժեշտությունը։

Ռոսվալլն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովին՝ նշելով դրա անցկացման բարձր մակարդակը, ինչպես նաև քննարկումների առանցքում կանաչ օրակարգի առաջմղումը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։