Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

2024 թ. հուլիսին 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում, ընդհանուր տուգանքը կազմել է 5,7մլն դրամ

21.08.2024, 10:04
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.7 մլն դրամի չափով տուգանք
2024 թ. հուլիսին 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի  խախտում, ընդհանուր տուգանքը կազմել է 5,7մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 

2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: 

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.7 մլն դրամի չափով տուգանք: