Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

43 երիտասարդ ավարտեց ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ նախաձեռնած վերապատրաստման ծրագիրը (ՖՈՏՈ)

10.05.2023, 14:02
Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը. ՖՈՏՈ
43 երիտասարդ ավարտեց ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ նախաձեռնած վերապատրաստման ծրագիրը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում, հաղորդում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունը:

Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը: Այն նշանավորվեց միասնական ծառատունկով` HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հացերի նախարարության ՄՍԾ Իջևան տարածքային կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մխիթարյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն՝ Անուշավան Մակարյանի մասնակցությամբ։

«Հավատարիմ լինելով Բանկի ռազմավարությանը` մենք պարտավորված ենք զգում մեր գործունեությամբ նպաստել երկրի կայուն զարգացմանը: Տվյալ ծրագիրն ուղղված է Տավուշի մարզում զբաղվածության խթանմանը տեխնոլոգիական հմտությունների միջոցով, իսկ զբաղվածության ապահովումը մարզերում կայուն զարգացում ապահովելու կարևոր նախապայման է»,- նշեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

HSBC

«Ուրախ եմ, որ այս նախաձեռնությամբ մենք կարողացանք օգտակար լինել և՛ Իջևանի երիտասարդներին, ովքեր իրենց աշխատունակությունը բարձրացնելու և պահանջված հմտություններով զինվելու կարիք ունեն, և՛ Իջևանում գործող ՏՏ ընկերություններին, որոնց հարկավոր են ՏՏ ոլորտի նոր մասնագետներ: Ուրախությամբ պետք է նշեմ, շրջանավարտներից մի քանիսը արդեն իսկ ստացել են աշխատանքի առաջարկներ, ինչն ավելի է ոգևորում մեզ», - եզրափակեց ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է,որի գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,990 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC

HSBC Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 321 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

ԳՏՏԿ

ԳՏՏԿ-ն հիմնադրվել 2005 թվականին Հայ Օգնության Ֆոնդի (https://www.farusa.org) կողմից և ֆինանսավորմամբ, նպատակը մեկն էր՝ Գյումրին աղետի գոտուց վերածել տեխնոլոգիապես հզոր քաղաքի։

ԳՏՏԿ-ի Կրթական ծրագրերը հիմնաքարային են հանդիսացել Հայաստանում և Արցախում, որտեղ և սկսվել են տեխնոլոգիական զարգացումները: Բացի տեխնոլոգիական կրթական ծրագրերից, ԳՏՏԿ-ն համագործակցում է միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ՝ խթանելու թվային հմտություններն ու լուծումները:

Իր գործունեության 17 տարիների ընթացքում ԳՏՏԿ-ն հայաստանյան տեխնոլոգիական շուկա է հանել 5000 տաղանդավոր մասնագետների:

ԳՏՏԿ-ն այժմ գործում է Հայաստանի բոլոր մարզերում՝ նպատակ ունենալով կրկնօրինակել հաջողված մոդելը ի շահ տարածաշրջանի:–0–