Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
0

«Ամերիա Բիզնես» թվային հարթակը համալրվել է բիզնեսի առցանց գրանցման նոր ծառայությամբ (ՖՈՏՈ)

27.10.2022, 22:06
Ամերիաբանկն իրականացնում է թվային փոխակերպում հուսալի ֆինանսական և տեխնոլոգիական միջավայրի ստեղծման հայեցակարգում՝ առաջարկելով կյանքի որակի բարելավման համալիր լուծումներ. ՖՈՏՈ
«Ամերիա Բիզնես» թվային հարթակը համալրվել է բիզնեսի առցանց գրանցման նոր ծառայությամբ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկն իրականացնում է թվային փոխակերպում հուսալի ֆինանսական և տեխնոլոգիական միջավայրի ստեղծման հայեցակարգում՝ առաջարկելով կյանքի որակի բարելավման համալիր լուծումներ:

Ամերիաբանկի «Ամերիա Բիզնես» թվային հարթակի նոր ծառայություններից է անհատ ձեռներեցների առցանց գրանցումը: Նոր առաջարկի մանրամասների, Ամերիաբանկի թվային փոխակերպման շրջանակում իրականացվող քայլերի և էկոհամակարգի զարգացման մասին խոսել են Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը,Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը, ինչպես նաև Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը:

Բիզնես ցուցանիշներ

Արման Բարսեղյանը նշեց, որ Ամերիաբանկի մանրածախ հաճախորդների բազան գերազանցել է 370 հազարը: Մանրածախ ավանդները տարեսկզբից աճել են10%-ով, իսկ վարկային պորտֆելի գծով աճը կազմել է մոտ 28%:

Նա բավականին տպավորիչ համարեց քարտերով իրականացվող գործարքների քանակական և ֆինանսական արդյունքները՝ մոտ 70%-ի աճ: Էականորեն ավելացել է ինտերնետ բանկինգով իրականացվող գործարքների թիվը՝ 2019թ.-ին գրանցված 1,2 միլիոնից մինչև կանխատեսվող 10 միլիոնն ընթացիկ տարում:

Բարսեղյանի խոսքով, երկու տարի առաջ Smart ծառայության ներդրումից հետո (ֆիզիկական անձանց կողմից հեռահար եղանակով հաշիվներ բացելու հնարավորություն), այս տարի նման հաշիվ է բացել արդեն 7000 քաղաքացի՝ նախորդ տարում բացված 5000-ի դիմաց:

Америабанк, Арман Барсегян

Ամերիաբանկի գործարքների 96%-ն իրականացվում է թվային խողովակներով և ինքնասպասարկման սկզբունքով, օգոստոսի դրությամբ բոլոր ծառայությունների գծով վաճառքների 45%-ն իրականացվում է թվային ձևաչափով, իսկ մանրածախ բիզնեսի ոլորտում վարկերի 73%-ը հիմա հաստատվում է առցանց:

«Ամերիա Բիզնես» հարթակի մասին

«Ամերիա Բիզնես» համալիր հարթակը գործարկվել է 2018թ.-ին: Հարթակը ներառում է սքորինգի հիման վրա առցանց վարկավորման ծառայություններ, SME Tablet, հաշվի բացում, անվճար օնլայն/մոբայլ բանկինգ, բիզնես քարտի ստացում և մի շարք այլ ծառայություններ, որոնց ներդրումը դրական ազդեց մանրածախ բիզնես-հաճախորդների գծով ցուցանիշների վրա:

«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի ձեռներեցը ծախսի իր թանկարժեք ժամանակը իր բիզնեսի, այլ ոչ թե բանկային գործընթացների վրա», - ասաց Կարեն Քարամյանը:

Америабанк, Карен Карамян

Նա նաև տեղեկացրեց, որ առցանց/մոբայլ բանկինգի համակարգի օգտատերերի թիվը վերջին երեք տարում աճել է 3,5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 51%-ով:

Բիզնեսի առցանց գրանցման նոր ծառայության մասին

Արփինե Հարությունյանի խոսքով, «Ամերիա Բիզնես» հարթակը հնարավորություն է տրամադրում առանց բանկ այցելելու և անվճար, մեկ պատուհանի սկզբունքով, գրանցել անհատ ձեռնարկատիրություն, հաշիվ բացել Ամերիաբանկում, ստանալ քարտ և հասանելիություն առցանց/մոբայլ բանկինգի նկատմամբ:

Նա պարզաբանեց, որ ԱՁ գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է միայն անձնագիր և սոցքարտ կամ ID քարտ, հասանելիություն տպագրական կամ սկանավորման սարքին, ինչպես նաև տեսախցիկով համակարգիչ կամ սմարթֆոն: ԱՁ-ի գրանցման գործընթացը տևում է ընդամենը 20 րոպե:

Америабанк, Арпине Арутюнян

«Պետք է միայն մուտքագրել անձնական տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն, սահմանել գաղտնաբառ, իսկ հետո անցնել փոստով ստացված հղումով և ակտիվացնել գրանցումը», - տեղեկացրեց Հարությունյանը՝ պարզաբանելով, որ հաճախորդը համակարգում ստեղծում է իր սեփական միջավայրը, ինչից հետո օգտվում է այն ծառայությունից, որը նրան անհրաժեշտ է:

Հարթակը շուտով կհամալրվի ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ:

Էկոհամակարգի սկզբունքը

Արտյոմ Շամցյանը նշեց, որ էկոհամակարգը զարգացնելիս Ամերիաբանկն առաջնորդվել է շուկայում արդեն գործող գործընկերների ծառայություններն իր հարթակում ինտեգրելու սկզբունքով, օրինակ՝ հաշվապահության ոլորտում:

«Այս դեպքում նրանց համար հասանելի է դառնում մեր համակարգում ծառայությունների մատուցումը, և նրանք կարող են առաջ տանել իրենց բիզնես մոդելն այս հարթակում։ Այս դեպքում հարթակը դառնում է էկոհամակարգ, քանի որ կան տարբեր ծառայությունների փրովայդերներ, և դրանք բոլորը հավաքված են մեկ հարթակում։ Դրանք կարող են լինել պետական, ֆինանսական կամ ոչ ֆինանսական ծառայություններ»,- պարզաբանեց նա։

Америабанк, Артем Шамцян

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ, Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:-0-