Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կսկսվի 2024թ․–ին․ փոխնախարար

20.12.2023, 13:22
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կսկսվի 2024 թվականին, նախօրեին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կսկսվի 2024թ․–ին․ փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կսկսվի 2024 թվականին, նախօրեին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

«Այս պահին Ամուլսարի հանքավայրում աշխատում է մի թիմ, որը ոչ թե փորձաքննության, այլ շահագործման գործընթացի մեկնարկին ուղղված անմիջական աշխատանք ունի»,- ասաց Հարությունյանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով, դեռ շատ աշխատանք կա անելու։ Ընդ որում՝ սկսած համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպությունների ընտրությունից։

«Վերոնշյալ նախապատրաստական աշխատանքների վերջնաժամկետը դեկտեմբերի վերջն է»,- ասաց նա։

2023 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են ներդնել շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի համար:. Բացի այդ, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Համաձայն հուշագրի՝ Հայաստանի կառավարությունը պետք է ստանա ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը։ Հուշագրի ստորագրումից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը ՀՀ պետական բյուջեն կապահովի տարեկան 30-40 մլրդ դրամի եկամուտ։

Մինչդեռ դեկտեմբերի 14-ին Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ վերջնական որոշումը դեռ կայացված չէ, և դա պահանջում է ոչ միայն լրացուցիչ փորձաքննություններ, այլև նախագծի բնապահպանական աջակցության պլանի մշակում։–0–