Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին

03.10.2023, 19:37
Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար  տեսակի քարտեր
Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին

ԵԱ/. Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառաՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿյություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար  տեսակի քարտեր, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Արցախի հայրենակիցները նշված քարտերով հնարավորություն կունենան Ակբա բանկի բոլոր՝ 216 բանկոմատներից անվճար կանխիկացում իրականացնել։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ։

Ակբայի բանկային քարտերը հնարավոր է պատվիրել նաև առանց բանկ այցելելու՝ acba digital հարթակի միջոցով՝ անցնելով բիոմետրիկ նույնականացում (ուղեցույց

Ակբա բանկը Արցախի հայրենակիցների համար կապահովի նաև պատվիրված քարտերի անվճար առաքում՝ Հայաստանի ամբողջ տարածքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–