Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Արարատում կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասերի գործունեությունը

17.05.2021, 12:35
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասերի գործունեությունը
Արարատում կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասերի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասերի գործունեությունը։

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) և պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ ԽԱՔ ՍՊԸ-ում նաև 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանել օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն էլ չի ունեցել սանիտարական անձնագիր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կասեցվել է երկու արտադրամասերի գործունեությունը, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:–0–