Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Արդշինբանկը Visa-ի հետ գործարկել է «Էլեկտրոնային դրամապանակ» մոբայլ բանկինգ հավելվածում

13.04.2021, 15:59
Ծառայությունը ներդրված է բանկի Մոբայլ բանկինգ հավելվածում՝ էլեկտրոնային դրամապանակ տողով, որն ակտիվացնելու շնորհիվ հնարավոր է վճարել ապրանքների և ծառայությունների համար անմիջապես սմարթֆոնով
Արդշինբանկը Visa-ի հետ գործարկել է «Էլեկտրոնային դրամապանակ» մոբայլ բանկինգ հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Արդշինբանկն իր միջազգային գործընկերների՝ Visa միջազգային վճարային համակարգի և լատվիացի գործընկեր D8 կորպորացիայի հետ համատեղ գործարկել է VTS ծառայությունը (Visa Token Service)՝ VISA քարտերով անվտանգ անհպում վճարումներ կատարելու համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Ծառայությունը ներդրված է բանկի Մոբայլ բանկինգ հավելվածում՝ էլեկտրոնային դրամապանակ տողով, որն ակտիվացնելու շնորհիվ հնարավոր է վճարել ապրանքների և ծառայությունների համար անմիջապես սմարթֆոնով բանկային քարտի փոխարեն՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր վճարային տերմինալներում:

«Այժմ սմարթֆոնը դառնում է նաև հարմար վճարման միջոց։ Այլևս կարիք չկա բանկային քարտ կամ դրամապանակ կրել, բավարար է ունենալ Android համակարգով աշխատող հեռախոս և կարելի է  վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց՝  շարունակելով օգտվել Visa քարտերի բոլոր առավելություններից և անվտանգությունից», - նշում է Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Էլեկտրոնային դրամապանակով վճարում կատարելու համար անհրաժեշտ է Արդշինբանկի ցանկացած տեսակի Visa քարտ, Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածը  և NFC տեխնոլոգիայով (Near Field Communication) աշխատող Android օպերացիոն համակարգով հեռախոս:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը 2020թ.–ին Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է Հայաստանում Visa քարտերի խոշորագույն թողարկողը։

Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 60 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ինքնասպասարկման ավելի քան 2000 տերմինալ։

Բանկի գործունեությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։–0–