Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Արդշինբանկը՝ Հանրային հեռուստատեսությամբ Օլիմպիական խաղերի հեռարձակման հովանավոր

14.05.2021, 13:41
Համագործակցության պայմանագիրը նախատեսում է բանկի կողմից Առաջին ալիքով օլիմպիական խաղերի բոլոր հեռարձակումների հովանավորում
Արդշինբանկը՝ Հանրային հեռուստատեսությամբ Օլիմպիական խաղերի հեռարձակման հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը դարձավ Հանրային հեռուստատեսությամբ Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակման հովանավորը: Համագործակցության պայմանագիրը նախատեսում է բանկի կողմից Առաջին ալիքով օլիմպիական խաղերի բոլոր հեռարձակումների հովանավորում, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշում է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը՝ բանկը մշտապես աջակցել է հայկական մշակույթի, սպորտի և կրթության մասսայականացմանը: «Հայ մարզիկների ձեռքբերումները ցանկացած միջազգային սպորտային մրցույթում, հատկապես՝ օլիմպիական խաղերում, մեծ դեր են խաղում հայկական սպորտի, ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի խթանման գործում: Անշուշտ, մաղթում ենք, որ մեր օլիմպիական հավաքականը հաղթանակով վերադառնա տուն», - նշեց Ա. Անանյանը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Սակայն համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով և կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:–0–