Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Արդշինբանկը ներդրումներ է կատարում կանաչ էներգիայի ոլորտում

07.12.2021, 19:21
Կատարվել է մոտ 9,350,000 ԱՄՆ դոլարի ներդրում: Բանկը  ֆինանսավորել է անհրաժեշտ գումարի 85%-ը, և տրամադրել լրացուցիչ 25,000,000 ՀՀ դրամ՝  ապահովագրության համար
Արդշինբանկը ներդրումներ է կատարում կանաչ էներգիայի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 6-ին «Կայուն գյուղատնտեսություն և էներգետիկա» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել  արևային էներգիայով  աշխատող տեխնոլոգիական նորարարական լուծումների շնորհանդեսը, հաղորդում է  Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Ծրագիրն իրականացվում է «Բարի Արև» ընկերության կողմից՝ Արդշինբանկի ֆինանսավորմամբ:

Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը նշել է, որ կատարվել է մոտ 9,350,000 ԱՄՆ դոլարի ներդրում: «Բանկը  ֆինանսավորել է անհրաժեշտ գումարի 85%-ը, և տրամադրել լրացուցիչ 25,000,000 ՀՀ դրամ՝  ապահովագրության համար: Վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորումը բանկի առաջնահերթություններում է: Միայն արևային էներգիայի արտադրության ոլորտում բանկն արդեն վերջին մեկ ֆինասավորել է թվով 11 նախագիծ՝ 3,5 մլն դոլարի շրջանակներում:

Բանկը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Հայաստանի Հանրապետությունը իր յուրահատուկ աշխարհագրական և կլիմայական պայմաններով մեծ ներուժ ունի և մեր էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման գործում նման ծրագերը չափազանց կարևոր են»,- իր խոսքում նշեց Արթուր Գյուլազյանը»:

«Այսօր «Բարի Արև»-ը ներդնում է նոր ինովացիոն կարողություններ, որոնք, անկասկած, ընդլայնում են ձեռնարկությունների և գյուղատնտեսության ներուժը վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հարցում, զգալիորեն նվազեցնում են ծախսերը, ինչպես նաև նոր հնարավորություններ են ընձեռում ավելի արդյունավետ, էներգախնայող և անխափան աշխատանքի համար», նշում է «Բարի Աև» ընկերության տնօրեն Հայկ Հարությունյանը:

«Բարի Արև» ընկերությունը հայկական շուկայում գործում է շուրջ 3 տարի։ Մինչ օրս Բարի Արևը շահագործման է հանձնել արդյունաբերական մասշտաբի 3 արևային կայան՝ յուրաքանչյուրը շուրջ 6000 կվտ հզորությամբ: Արագածոտնում Բարի Արև 1 և Բարի Արև 2 կայանների կառուցումը ֆինանսավորվել են  Արդշինբանկի կողմից։

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-