Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ավարտվել է հարկերը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տույժերի` իջեցված տոկոսադրույքով հաշվարկելու ծրագրային ապահովումը

13.05.2020, 17:48
ՊԵԿ-ը կատարել է տույժերի վերահաշվարկ
Ավարտվել է հարկերը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տույժերի` իջեցված տոկոսադրույքով հաշվարկելու ծրագրային ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին»  22․04․2020թ․-ի ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն։

Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը:

«Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով իրականացնելու նպատակով անձնական հաշվի քարտերի և հարակից այլ համակարգերում կատարվել են փոփոխություններ», – հայտնում են ՊԵԿ–ից։

ՊԵԿ-ը հայտնում է, որ ծրագրային ապահովումն ավարտվել է մայիսի 12–ին, և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում ապրիլի 21–ից սկսած տույժերի մասով կատարվել են վերահաշվարկներ։–0–