Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Բացվել է Յունիբանկի նոր «Մխչյան» մասնաճյուղը

21.07.2023, 16:37
Արարատի մարզում՝ Մխչյան-Հովտաշեն 1 հասցեում, բացվել է Յունիբանկի «Մխչյան» մասնաճյուղը, որը հաճախորդներին կսպասարկի երկարացված ռեժիմով և կաշխատի նաև շաբաթ օրերին
Բացվել է Յունիբանկի նոր «Մխչյան» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. Արարատի մարզում՝ Մխչյան-Հովտաշեն 1 հասցեում, բացվել է Յունիբանկի «Մխչյան» մասնաճյուղը, որը հաճախորդներին կսպասարկի երկարացված ռեժիմով և կաշխատի նաև շաբաթ օրերին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:  

Նոր մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

  • երկուշաբթի-ուրբաթ ՝ ժամը 9.30-18.00,
  • շաբաթ՝ ժամը 9.30-14.00, կիրակի՝ հանգստյան օր:

«Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ ավտոշուկայի տարածքում, որտեղ իրականացվում են ավտոմեքենաների առքուվաճառքի, ինչպես նաև մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթներ:

Բնականաբար այստեղ առկա էր բանկային ծառայությունների մատուցման մեծ պահանջարկ: Այսուհետ հաճախորդները կարող են բոլոր անհրաժեշտ գործարքները կատարել մեկ տեղում՝ արագ և հարմար սպասարկվելով մեր մասնաճյուղում»,- նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

«Մխչյան» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝  ինքնասպասարկման համար:-0-