Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կոնվերս Բանկն առաջարկում է լայն ծածկույթով բանկային ծառայությունների փաթեթներ

20.02.2024, 14:39
Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին
Կոնվերս Բանկն առաջարկում է լայն ծածկույթով բանկային ծառայությունների փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին:

Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

«Neo, Ultra և Elite փաթեթների շրջանակներում Կոնվերս Բանկն առաջարկում է հիմնական, կից և երկրորդ միջազգային վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, Visa վիրտուալ քարտ/քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն՝ միասնական փաթեթում և միասնական սակագնով: Փաթեթի տրամադրման, ինչպես նաև տեղեկանքների, գրությունների, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների համար վճարներ նախատեսված չեն:»,-ասել են Բանկում:

Հիմնական, երկրորդ, կից վճարային քարտ/երի տեսակը, անվճար կանխիկացման և վարկավորման սահմանաչափը պայմանավորված են փաթեթի սակագնային պլանով:

Պայմանավորված Neo, Ultra և Elite փաթեթներից յուրաքանչյուրի սակագնային պլանով՝ հաճախորդներին կառաջարկվի նաև արտասահմանյան ուղևորությունների ընթացքում աջակցության ապահովագրություն՝ տարեկան 30 օր տևողությամբ, 10% զեղչված սակագնով անհատական դեպոզիտային պահատուփի վարձակալում: Պրեմիում դասի Visa քարտապանները կկարողանան օգտվել նաև այդ համակարգի հատուկ առաջարկներից:

Այս պահին ծառայությունից կարելի է օգտվել՝ այցելելով ցանկացած մասնաճյուղ:

Առաջիկայում բանկային ծառայությունների փաթեթների թիվը կավելանա, իսկ բաժանորդագրությունը հասանելի կդառնա նաև Converse Mobile հավելվածում:

Տեսանյութն՝ այստեղ

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-511-211:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:-0-