Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Կոնվերս Բանկում ամփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները

03.05.2021, 18:45
Կոնվերս Բանկը հետամուտ է իր քարտային պրոդուկտների զարգացմանը, հաճախորդների խրախուսման տարաբնույթ ակցիաների անցկացմանը և առաջիկայում հանդես կգա նոր առաջարկներով
Կոնվերս Բանկում ամփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկում ամփոփել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկն իր կին հաճախորդներին էր առաջարկել մարտի 15-ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գնումներ  Woman’s Card վճարային քարտերով և ստանալ ոչ միայն գումարի հետվերադարձ, այլև որոշ բանկային պրոդուկտներից արտոնյալ պայմաններով օգտվելու, Visa Pay Sticker կամ Visa mini FOB/իր աքսեսուարով/ ստանալու հնարավորություն:

«Շնորհակալություն ենք հայտնում  Կոնվերս Բանկի Woman’s  քարտապաններին մեր առաջարկի նկատմամբ հետաքրքրության և ակցիայի ընթացքում ցուցաբերած ակտիվության համար: Դրա շրջանակում Woman’s քարտատեր կանանց  համայնքը համալրվեց հազարավոր նոր քարտապաններով, որոնցից շատերը, կատարելով ակցիայի չափորոշիչներին համապատասխանող ծավալի անկանխիկ գնումներ, օգտվել են cashback –ից:  Ընդհանուր  առմամբ, վերադարձված  գումարը գերազանցել է 5 մլն ՀՀ դրամը»,- ասել են Բանկում:

Նշվել է, որ 2016թ-ից ի վեր անկանխիկ գնումների խրախուսման տարբեր ակցիաների շրջանակում cashback-ի ծավալը կազմել է 130 մլն դրամ:

Կոնվերս Բանկը հետամուտ է իր քարտային պրոդուկտների զարգացմանը, հաճախորդների խրախուսման տարաբնույթ ակցիաների անցկացմանը և առաջիկայում հանդես կգա նոր առաջարկներով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–