Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կոնվերս Բանկը Yerevan Tech Forum 2К23-ի առանցքային գործընկերն է

22.05.2023, 18:37
Կոնվերս Բանկը հայտարարում Yerevan Tech Forum 2К23-ին մասնակցության մասին որպես առանցքային 5G գործընկեր՝ վերահաստատելով թվային փոխակերպումների առաջատար դառնալու հավակնությունը
Կոնվերս Բանկը Yerevan Tech Forum 2К23-ի առանցքային գործընկերն է
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հայտարարում Yerevan Tech Forum 2К23-ին մասնակցության մասին որպես առանցքային 5G գործընկեր՝ վերահաստատելով թվային փոխակերպումների առաջատար դառնալու հավակնությունը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Yerevan Tech Forum-ին Կոնվերս Բանկը մասնակցելու է ներկայացուցչական կազմով՝ ներառյալ Բանկի թվային փոխակերպման և նորարարությունների կոմիտեի նախագահ Ահարոն Լևոնյանը և ոլորտի առաջատար այլ մասնագետներ: Բացի այդ, համաժողովի ողջ ընթացքում՝ տեղում գործելու է Բանկի բիզնես տաղավարը:

Մասնակցության այս ձևաչափի շնորհիվ հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ծանոթանալ Բանկի պրոդուկտներին և ծառայություններին, խորհրդատվություն ստանալ Բանկի կողմից առաջարկվող թվային լուծումներին, ինչպես նաև հաղորդակցվել Բանկի մասնագետների հետ: Կոնվերս Բանկի թիմը պատրաստակամ է համաժողովի մասնակիցների ու հյուրերի հետ կիսվել իր փորձառությամբ և փորձագիտական տեսակետով, այդ թվում՝ Open mobile banking-ի զարգացման և թվային հնարավորությունների զարգացման շուրջ:

Բանկի թվային փոխակերպման կարևորագույն և ներկայում ակտիվորեն զարգացող ուղղություններից է փոքր և միջին ձեռնարկությունների համար թվային պրոդուկտների ներդրումը: Մասնավորապես, Բանկը ներկայացրել է Converse Business հավելվածը, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ֆինանսները կառավարել և բանկային գործառնություններ կատարել հարմարավետ միջավայրում: Բացի այդ, մեծ պահանջարկ են վայելում նորարարական CPay և CPos պրոդուկտները, որոնց ներդրմամբ սպասարկման և առևտրի ոլորտի սուբյեկտները ստացել են անկանխիկ վճարումների ընդունման պարզ ու հարմարավետ գործիքներ:

Yerevan Tech Forum 2К23 համաժողովում 5G գործընկերոջ կարգավիճակը Կոնվերս Բանկում որակում են գոհացուցիչ ու, միաժամանակ, պարտավորեցնող. սրանով Բանկը հայտարարում է թվայնացման ռազմավարության շրջանակում ներդրումների և այնպիսի նոր պրոդուկտների մշակման մտադրության մասին, որոնք կբավարարեն հաճախորդների պահանջները և հուսալի նախադրյալներ կստեղծեն թվային տնտեսության մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար:

Նշվել է նաև, որ Կոնվերս Բանկի ամենապահանջված պրոդուկտը Converse Mobile հավելվածն է, որից օգտվում է 100 հազարից ավելի օգտատեր:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:-0-