Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է ընձեռում

01.06.2021, 14:23
Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է  հերթական ակցիայի մեկնարկի մասին
Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է  ընձեռում

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է  հերթական ակցիայի մեկնարկի մասին, հաղորդում է Կոնվերս բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից  մինչեւ օգտոստոսի 31-ը,  Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»: Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.

- ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9),

-իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9):

Նշենք, որ Կոնվերս Բանկը Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ է 2002թ-ից:

Վերջին  տարիներին համագործակցության շրջանակում Բանկն իրականացրել է մի շարք հաջողված ակցիաներ, որոնց շրջանակում Կոնվերս Բանկի վիզա քարտապանները ոչ միայն օգտվել են քեշբեքի հնարավորությունից, այլեւ ստացել են արժեքավոր նվերներ՝ այդ թվում  iPhone 7 հեռախոսներ/2018թ/, հանգիստը 10 եվրոպական քաղաքներում՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին անցկացնելու ուղեգրեր/2019թ/, սպորտային արժեքավոր նվերներ/ 2020թ/:

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–