Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները ոսկու ձուլակտորներ են ստացել (ՎԻԴԵՈ)

10.11.2021, 19:54
Ուրախ և անմիջական  միջավայրում ակցիայի հաղթողներին է հանձնվել 50 ոսկու ստանդարտացված ձուլակտոր.ՎԻԴԵՈ
Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները ոսկու ձուլակտորներ են ստացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկում ամփոփել են Վիզա քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայություն:

Ուրախ և անմիջական  միջավայրում ակցիայի հաղթողներին է հանձնվել 50 ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

Ակցիան իրականացվել էր հունիս-օգոստոս ամիսներին: Երեք ամիս շարունակ Բանկի Վիզա քարտապանները կատարել էին անկանխիկ գնումներ, կուտակել «ոսկիներ»: Արդյունքում, Բանկի ամենաակտիվ 10-ը Վիզա քարտապանը ստացել է 10 գրամանոց, ևս 40-ը՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտոր (հարգը՝ 999.9):

Անկանխիկ գնումների խրախուսմանը միտված ակցիաների քանակով Կոնվերս Բանկը  Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, որը տարբեր տարիների իր հաճախորդներին հանգիստը եվրոպական երկրներում անցկացնելու, Թայլանդում հանգստանալու, տարբեր արժեքավոր նվերներ շահելու հնարավորություն է ընձեռել:

Բանկը նաեւ եզակիներից է, ով զուգահեռաբար իրականացնում է հաճախորդների խրախուսման միանգամից մի քանի ակցիա՝ զեղչեր, քեշբեքեր, գործընկերային նախագծեր և այլն, ինչպես նաև անկանխիկ գնումներից բոնուսային Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորություն է  ընձեռում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–