Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի․ Փաշինյան

12.03.2026, 15:31
Վարչապետի խոսքով՝ հնարավոր չէ կոնֆլիկտի տրամաբանությամբ առաջնորդվել և միևնույն ժամանակ ցանկանալ անկախ պետություն կառուցել
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա», - նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հնարավոր չէ կոնֆլիկտի տրամաբանությամբ առաջնորդվել և միևնույն ժամանակ ցանկանալ անկախ պետություն կառուցել։