Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը

09.02.2024, 19:17
Fitch-ն ընդգծել է, որ Ակբա բանկի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է 2022-2023 թվականների ընթացքում բանկի շահութաբերության և կապիտալիզացիայի կայուն, զգալի բարելավումներով
Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 

Fitch-ն ընդգծել է, որ Ակբա բանկի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է 2022-2023 թվականների ընթացքում բանկի շահութաբերության և կապիտալիզացիայի կայուն, զգալի բարելավումներով: Ըստ Fitch-ի, վերջինս հիմնականում պայմանավորված է Հայաստանի բուռն տնտեսական աճով։

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է բանկի վարկային պորտֆելի որակի, ինչպես նաև վճարունակության մակարդակի բարելավման մասին: 

Fitch-ի կանխատեսմամբ Ակբա բանկի շահութաբերությունը կավելանա բարենպաստ գործառնական միջավայրի շնորհիվ: 

2023 թվականի ընթացքում Ակբա բանկը գրանցել է նշանակալի արդյունքներ՝

  • 28.6 մլրդ ՀՀ դրամի շահույթի գեներացում, ինչպես նաև ակտիվների և կապիտալի շահութաբերության աննախադեպ բարձր ցուցանիշներ` համապատասխանաբար 3.9% և 23.6%,
  • ավանդային պորտֆելի 18.6% աճ,
  • քարտերի քանակի աճ՝ շուրջ 35,300 քարտով` շուկայում զբաղեցնելով առաջին հորիզոնականը,
  • POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալի շուրջ 44% աճ` նախորդ համադրելի ժամանակահատվածի համեմատ,
  • իր բաժնետերերին վճարել է շահութաբաժին՝ 4,4 մլրդ ՀՀ դրամի չափով։

Բացի այս, բանկի ակտիվներն աճել են 17.8%-ով, կապիտալը՝ 21.8%-ով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–