Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
442.61
RUB
4.9341
GEL
139.26
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Forbes–ը Էռնեկյանին, Կարապետյանին, Վարդանյանին և Քարդաշյանին ներառել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

Այսօր, 13:29
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2026 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց 40-րդ ամենամյա վարկանիշը
Forbes–ը Էռնեկյանին, Կարապետյանին, Վարդանյանին և Քարդաշյանին ներառել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2026 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց 40-րդ ամենամյա վարկանիշը: Դրանում ընդգրկվել է միլիարդատերերի ռեկորդային թիվ՝ 3428, իսկ նրանց ընդհանուր կարողությունը հասել է $20,1 տրիլիոնի:

Վարկանիշում ներառված են տարբեր երկրների մի քանի հայազգի միլիարդատերեր: 

Ալբերտ Ավդոլյան — 557-րդ տեղ

Forbes-ը նշում է, որ Ալբերտ Ավդոլյանը 2026 թվականի միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 557-րդ տեղը ($7.1 մլրդ): Նա հայտնի է որպես ներդրող՝ կապված այդ թվում ածխի և էներգետիկ ակտիվների հետ: Նախորդ տարի նրա կարողությունը գնահատվում էր $5 մլրդ:

Էդուարդո Էռնեկյան — 891-րդ տեղ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Forbes 2026-ի վարկանիշում զբաղեցրել է 891-րդ տեղը ($4.6 մլրդ): Նա Corporación América բազմապրոֆիլ խմբի սեփականատերն է, որը կառավարում է օդանավակայանային և էներգետիկ ակտիվներ: 2025 թվականին նրա կարողությունը կազմում է շուրջ $3,4 մլրդ։

Սամվել Կարապետյան — 1044-րդ տեղ

Սամվել Կարապետյանը Forbes 2026-ի վարկանիշում զբաղեցնում է 1044-րդ տեղը ($4.1 մլրդ): Forbes-ի պրոֆիլում նա նկարագրվում է որպես Tashir Holding-ի՝ առևտրային անշարժ գույքի ոլորտում կառուցապատող խմբի սեփականատեր: 2025 թվականին նրա կարողությունը գնահատվում էր $3,2 մլրդ, իսկ 2026 թվականին, ինչպես նշվում է Forbes-ում, այն աճել է:

Անդրեյ Անդրեև (Օհանջանյանց) — 1611-րդ տեղ

Forbes 2026-ի ցուցակում է ընդգրկվել նաև Անդրեյ Անդրեևը՝ զբաղեցնելով 1611-րդ տեղը ($2.6 մլրդ): Նա հայտնի է որպես ծանոթությունների ծառայությունների և հավելվածների ստեղծող, այդ թվում՝ Mamba, Badoo, Bumble, Chappy և Lumen: Մի շարք աղբյուրներում նրա իսկական ազգանունը նշվում է որպես Օհանջանյանց:

Քիմ Քարդաշյան — 2177-րդ տեղ

Քիմ Քարդաշյանը, ով ունի հայկական արմատներ հոր կողմից, ընդգրկվել է Forbes 2026 վարկանիշում և զբաղեցրել 2177-րդ տեղը: Forbes-ը նրան դասում է նաև 2026 թվականի հայտնի միլիարդատերերի (celebrity billionaires) շարքին, նրա կարողությունը գնահատում է $1,9 մլրդ: Կարողության հիմնական աղբյուրը կապված է Skims բրենդի և այլ բիզնես ակտիվների հետ:

Նուբար Աֆեյան — 2177-րդ տեղ

Նուբար Աֆեյանը նույնպես ներառված է Forbes 2026-ի ցուցակում և զբաղեցնում է 2177-րդ տեղը ($1.9 մլրդ): Նա հայտնի է որպես Flagship Pioneering-ի հիմնադիր և Moderna-ի համահիմնադիր: 2025 թվականին Աֆեյանը վարկանիշում հանդես էր գալիս $1,2 մլրդ կարողությամբ:

Արտյոմ Խաչատրյան — 2274-րդ տեղ

Fix Price ցանցի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը զբաղեցրել է 2274-րդ տեղը Forbes 2026-ի վարկանիշում ($1.8 մլրդ): 2025 թվականին նրա կարողությունը գնահատվում էր $1,6 մլրդ: Forbes-ը շարունակում է նրան ներառել միլիարդատերերի համաշխարհային ցուցակում:

Ռուբեն Վարդանյան և ընտանիք — 2858-րդ տեղ

Ռուբեն Վարդանյանը և ընտանիքը զբաղեցրել են 2858-րդ տեղը Forbes 2026-ի վարկանիշում ($1.3 մլրդ): 2025 թվականին Վարդանյանի և նրա ընտանիքի կարողությունը գնահատվում էր $1,2 մլրդ: Հայտնի որպես ռուսական ֆոնդային շուկայի հիմնադիր, 1990-ականների սկզբին Վարդանյանը դարձել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության համահիմնադիր: 2013 թվականին Վարդանյանը և նրա մենեջերները «Տրոյկա Դիալոգը» վաճառել են պետական Սբերբանկին $1,4 միլիարդով: 2014 թվականին Վարդանյանը հիմնել է «Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ» ներդրումային բուտիկը, որը սպասարկում է շատ հարուստ մարդկանց: 2021 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն, ավելի ուշ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Հայաստան: 2022 թվականի նոյեմբերին Վարդանյանը նշանակվել է Արցախի (Ղարաբաղի) պետական նախարար։ Նա իր բիզնես ակտիվները փոխանցել է ընտանեկան թրաստին: 2023 թվականի փետրվարին հեռացել է պետնախարարի պաշտոնից։ 2023 թվականի սեպտեմբերից գտնվում է Ադրբեջանում կալանքի տակ: