Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանն ու Կատարը նախատեսում են խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում

14.04.2026, 10:52
Վահե Հովհաննիսյանը և Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանն ու Կատարը նախատեսում են խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից է:

Վահե Հովհաննիսյանը և Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում գործարար կապերի ակտիվացման համար:

Ներկայումս երկու երկրների միջև նախատեսվում է խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում, ինչպես նաև ապահովել գիտելիքի ու փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով: