Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

TRIPP նախագծի իրագործման շրջանակում ամենաարագը նախատեսվում է շահագործման հանձնել երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը․ Փաշինյան

Երեկ, 13:07
Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում է TRIPP նախագծի իրագործման աշխատանքների մեկնարկ, առնվազն՝ երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում
TRIPP նախագծի իրագործման շրջանակում ամենաարագը նախատեսվում է շահագործման հանձնել երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ TRIPP ներդրումային նախագծի իրագործման շրջանակում ամենաարագը նախատեսվում է շահագործման հանձնել երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը։

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում է TRIPP նախագծի իրագործման աշխատանքների մեկնարկ, առնվազն՝ երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում: 

«2026 թվականին արդեն համոզված եմ՝ գետնի վրա կսկսենք աշխատանքները, և իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը։ Այս նախագիծն բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու», - ասաց Փաշինյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանը կապահովի աշխատատեղերը ՀՀ քաղաքացիների միջոցով, և ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել։