Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները I եռամսյակի համար պետբյուջե են վճարել ավելի քան 459 մլրդ դրամ

Այսօր, 10:05
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2026 թ.-ի առաջին եռամսյակի համար հանրապետության պետական բյուջե են փոխանցել ավելի քան 459,3 մլրդ դրամի հարկային և մաքսային վճարումներ
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները I եռամսյակի համար պետբյուջե են վճարել ավելի քան 459 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2026 թ.-ի առաջին եռամսյակի համար հանրապետության պետական բյուջե են փոխանցել ավելի քան 459,3 մլրդ դրամի հարկային և մաքսային վճարումներ՝ 2025 թ.-ի առաջին եռամսյակի 409,3 մլրդ դրամի դիմաց։

Այս մասին հաղորդվում է ՀՀ ՊԵԿ կայքում։

Այսպիսով, 2026 թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում 1000 հարկատուները փոխանցել են 49,9 մլրդ դրամով կամ 12,2%-ով ավելի միջոցներ, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։

Համաձայն ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 380,3 մլրդ դրամ (աճը 2025 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 51,2 մլրդ դրամ կամ մոտ 15,6%), իսկ մաքսային մարմնի կողմից՝ 78,9 մլրդ դրամ (անկումը՝ 1,29 մլրդ դրամ կամ 1,6%)։

Խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում ներառվել են՝ Mobile Center Art (վճարումները կազմել են 21,37 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա» (19,76 մլրդ դրամ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (15,48 մլրդ դրամ), Grand Tobacco (11,53 մլրդ դրամ), Soft Construct (8,04 մլրդ դրամ), «Ինվբամ» (6,84 մլրդ դրամ), «Դիջիթեյն» (6,74 մլրդ դրամ), Philip Morris Armenia (6,36 մլրդ դրամ), City (6,18 մլրդ դրամ), «Թեղուտ» (6,10 մլրդ դրամ)։