Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ-ում 11,1 մլրդ դրամ կներդրվի ջերմոցային լոլիկի մշակության ոլորտում

23.04.2026, 21:17
Ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից
ՀՀ-ում 11,1 մլրդ դրամ կներդրվի ջերմոցային լոլիկի  մշակության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «Ագրոնեսթ» ՍՊԸ-ն 11,1 մլրդ դրամ կներդնի գերժամանակակից ջերմոցի կառուցման համար, որտեղ կաճեցվեն լոլիկներ։

Կառավարության որոշմամբ՝ ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։

Ներդրվող միջոցները նախատեսվում է ուղղել հումքի և սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացմանը։

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2027 թ.-ը ստեղծել 140 նոր աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 550 մլն դրամ։