ՀԿԵ–ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնն է բացվել Հայաստանում
15.06.2015,
17:39
Երևանից Բաթումի մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանից Բաթումի մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանի խոսքով` այս տարվա սեզոնում առաջին գնացքով Վրաստանի առողջարաններ են մեկնել 65 ուղևոր:
«Ֆիրմային գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին»,– ասաց Մովսիսյանը լրագրողներին։
Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
Անցած տարվա համեմատ` «ՀԿԵ»-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել: Տոմսերի գները տատանվում են 13 հազ. դրամից մինչև 29 հազ. դրամի միջակայքում՝ կապված կուպեների հարմարավետությունից:
«Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ»,– ավելացրեց նա։
Նա միաժամանակ ընդգծեց, որ նախօրեին Թբիլիսիի ջրհեղեղը ոչ մի կերպ չի ազդի երկաթուղային հաղորդակցման վրա, քանի որ երկաթուղային ուղիները վրացական մայրաքաղաքում հեռու են աղետի կենտրոնից։
ՀԿԵ վիճակագրական տվյալներով` 2014 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել էր 46 հազար՝ 2008 թվականի հետ համեմատ աճելով 538%-ով:
Ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ($1 – 475,70 դրամ)։ -0-