Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը նախաձեռնել է «Ֆինանսական շուկայում արտարժույթի հեջավորման գործիքները» խորագրով հանդիպում
21.10.2022,
19:07
Արտարժութային ռիսկերի կառավարումն այսօր առանցքային խնդիր է գործարար միջավայրում
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արտարժութային ռիսկերի կառավարումն այսօր առանցքային խնդիր է գործարար միջավայրում: Պայմանավորված փոխարժեքի տատանումների կտրուկ աճով` խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանանում միջազգային առևտրի ոլորտում ներգրավված կազմակերպությունների շրջանում:
Թե՛ ներմուծող և թե՛ արտահանող կազմակերպությունների համար բարդ կարող է լինել արտարժույթի ռիսկից հեջավորման մեխանիզմներ գտնելը` միևնույն ժամանակ գործարքներ իրականացնելով տվյալ արտարժութային զույգերով: Մյուս կողմից, արտարժույթի տատանումներից հեջավորման դեպքում բիզնեսը կարող է ընդլայնել հնարավորությունները:
Այսօր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան կամ Բանկ) համախմբել էր մի շարք տեղական ընկերությունների՝ արտարժութային ռիսկերի հեջավորման առանձնահատկությունները քննարկելու, ինչպես նաև Բանկի կողմից առաջարկվող համապատասխան գործիքները ներկայացնելու նպատակով:

Միջազգային առևտուր իրականցնելիս բիզնեսի ռիսկերը իրապես մեծանում են, որոնք կախված են արժույթի տեսակից, գործարքի արժեքից, վճարումներ կատարելու կամ ստանալու ժամանակահատվածից և շուկայում գերիշխող պայմաններից: Այնուամենայնիվ, գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կօգնեն հաճախորդներին գնահատել և նվազեցնել այդ ռիսկերը: HSBC Հայաստանի կողմից առաջարկվող լուծումներն ապահովում են միջազգային առևտրի անխափան իրականացում` խնայելով հաճախորդների ջանքերն ու ժամանակը:

«Բիզնեսին համապատասխան լուծումներ առաջարկելիս հաշվի են առնվում գործարքի բնույթը, ինչպես նաև բիզնեսում առկա որոշակի հանգամանքներ, - նշում է HSBC Հայաստանի Ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Մելքոնյանը,- սակայն առավել արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով անհրաժեշտ է տեղեկանալ առկա բոլոր հնարավոր լուծումների մասին, քանի որ, եթե նույնիսկ որոշեք չգործել, ապա այդ որոշումը պետք է լինի գիտակցված և փաստերի վրա հիմնված»:

«Արտարժույթի տատանումները կարող են էապես ազդել շահույթի փոփոխության վրա և անգամ` զգալի ֆինանսական վնասի պատճառ հանդիսանալ: Այդ ռիսկերը անտեսելը վկայում է այն մասին, որ գործարարները չեն գիտակցում հարցի կարևորությունը, կամ էլ` կարծում են, որ դրանց կառավարումը չափազանց ժամանակատար է», - ասում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
HSBC Հայաստանի ծառայություններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.hsbc.am կայք կամ զանգահարել +374 60 655 000:
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 63 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2022թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,985 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 261 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։-0-