Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

«Turkish Airlines»-ը մեկնարկել է Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթերը

11.03.2026, 18:26
Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ «Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

«Այսօր՝ մարտի 11-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանեց «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից», - նշված է հաղորդագրության մեջ:

Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

Նշվում է, որ չվերթի դիմավորման արարողությանը ներկա էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Turkish Airlines» ավիաընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը և Վրաստանի ու Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն, և այլ հյուրեր: