HSBC Հայաստանը ներկայացնում է «Evolve» հարթակը տեղական շուկայում` կորպորատիվ հաճախորդների համար ավելի դյուրին դարձնելով արտարժութային գործառնությունները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. HSBC Հայաստանը ներկայացնում է «Evolve» հարթակը տեղական շուկայում, որը նպատակ ունի կորպորատիվ հաճախորդների համար ավելի դյուրին դարձնել արտարժութային գործառնությունները։
Ոգեշնչված ֆինանսական շուկաներում առևտրային գործարքների իրականացման, ռիսկերի կառավարման, ինչպես նաև ոլորտում տեղի ունեցող փոփոխություններով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) բարելավել է էլեկտրոնային գործառնություններ իրականացնելու հնարավորությունները` տրամադրելով անխափան ծառայություն իր հաճախորդներին։
Այսօրվա դինամիկ զարգացող միջավայրում պարզ, բայց հզոր տեխնոլոգիական լուծումներն առանցքային են խելացի որոշումներ կայացնելու համար:
Հավատարիմ մնալով իր հաճախորդներին նոր հնարավորություններ տրամադրելու նպատակին՝ HSBC Հայաստանը ներկայացնում է «HSBC Evolve»-ը՝ HSBC-ի նոր սերնդի` առևտրային գործարքների իրականացման հարթակը:
«HSBC Evolve»-ը նախատեսված է օգնելու ընկերություններին խնայել ժամանակն ու ծախսերը, նվազեցնել գործառնական ծախսերն ու ռիսկերը, ինչպես նաև մեծացնել վերահսկողությունը արտարժութային առևտրի և գործունեության նկատմամբ: Հարթակն օգնում է հաճախորդներին կատարել իրենց առօրյա բանկային գործարքները թվայնացված և ավելի դյուրին եղանակով:
««HSBC Evolve»-ի մեկնարկը լիովին համապատասխանում է մեր հանձնառությանը․ այն է տրամադրել մեր հաճախորդներին հեշտ կառավարվող, խելացի և ապահով թվային լուծումներ, որոնց նպատակն է բարելավել նրանց սպասարկման որակը»,- նշում է HSBC Հայաստանի ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Ռուբեն Մելքոնյանը:
«Evolve»-ի միջոցով հաճախորդները հնարավորություն են ստանում գործարքներ իրականացնելու ավելի քան 1500 արժութային զույգերով հիմնական ֆինանսական շուկաներում՝ օգտվելով բանկի առավել կատարելագործված հնարավորություններից և իրացվելիության ցանցից:
Առևտրի կառավարման այս ձևաչափը լիովին ճկուն է. ցանկության դեպքում հաճախորդները կարող են ավելացնել կամ հեռացնել արժութային խմբերը, հեշտությամբ օգտվել մանրամասն տեղեկատվությունից և մեկ հպումով կատարել գործարքներ:
«Trading Blotter»-ի միջոցով հաճախորդները ստանում են HSBC-ի միջոցով կատարված իրենց բոլոր առևտրային գործարքների ամբողջական պատկերը՝ անկախ կատարման եղանակից:
HSBC Evolve-ը ստեղծված է ընդլայնելու կորպորատիվ հաճախորդների համար արտարժութային գործառնությունների իրականացման շրջանակները և արագությունը՝ հասցնելով գործարքների իրականացումը նոր մակարդակի և օգնելով հաճախորդներին օգտվել գործարքների իրականացման նոր հնարավորություններից՝ առանց որևէ առօրյա գործառնական բարդությունների: Հուսալի, հեշտ կառավարվող այս հարթակի միջոցով գործարքների իրականացումն առանցքային է հաճախորդներին շուկայական հնարավորություններից օգտվելու առավելագույն հնարավորություններ տրամադրելու և փոխանցումների գործարքներն օպտիմալացնելու գործում:
HSBC Խմբի մասին
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստանի մասին
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։–0–