Հայաստանում բացվել է Shell–ի առաջին բենզալցակայանը (ՖՈՏՈ)
30.06.2023,
13:17
Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է: Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն է. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին մասնակցել է Հայաստանում Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանի բացման արարողությանը։
Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է: Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն է, որը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։
«Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում», ֊ նշել է Վահան Քերոբյանը։–0–