Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

27.09.2024, 20:22
Արդեն հոկտեմբերին հայտնի կդառնա Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի գլխավոր մրցանակի հաղթողը
Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդեն հոկտեմբերին հայտնի կդառնա Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի գլխավոր մրցանակի հաղթողը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Արշավին մասնակցում են այս տարվա հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտերով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին դրամական փոխանցումներ կատարած հաճախորդները:

Արտասահմանյան Visa քարտերին ամսական 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած քարտապանների միջև յուրաքանչյուր ամիս բանկը խաղարկում էր արժեքավոր նվերներ: Իսկ արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև կխաղարկվի գլխավոր մրցանակը՝ 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:

Արտերկիր՝ անմիջապես Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն-ազգանունը և քարտի համարը: