Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի

13.11.2019, 16:01
«Ինեկոբանկ» ՓԲԸ նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվել Արեն Նալթակյանը, ով բանկային համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի։
Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվել Արեն Նալթակյանը, ով բանկային համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի, հաղորդում է «Ինեկոբանկի» մամուլի ծառայությունը։ 

Արեն Նալթակյանն Ինեկոբանկին է միացել 2010 թվականի մարտին` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2017 թվականի փետրվար ամսից հանդիսանում էր Ինեկոբանկի «Զարգացման և մարքեթինգի» տնօրեն՝ միևնույն ժամանակ լինելով նաև Բանկի տնօրինության անդամ:

«Շնորհավորում եմ Արեն Նալթակյանին գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ նա կներդնի հնարավոր բոլոր ջանքերն ու իր ամբողջ եռանդը՝ Ինեկոբանկի զարգացման և հետագա հաջողությունների համար»,- ասել է Ինեկոբանկի հիմնադիր և Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը՝ մեկնաբանելով նշանակումը: 

«Շնորհակալություն եմ հայտնում ընկերության համար կարևորագույն այս շրջափուլում Բանկի խորհրդի և հիմնադիրների կողմից իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Համոզված եմ, որ մեր թիմին հաջողվելու է արագ և վստահ քայլերով շարժվել դեպի սահմանված նպատակների իրականացում՝ նպաստելով հաճախորդների ֆինանսական պահանջմունքների բավարարմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշել է Բանկի նորանշանակ գործադիր տնօրենը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որից 200 000-ին` թվային ուղիներով:–0–