Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

09.12.2022, 21:57
Տնտեսությունների արտադրական կարողությունների արդիականացման նպատակով Ակբա Լիզինգն առաջարկում է լիզինգով ձեռք բերել Fiat բեռնատարներ «Fine Cars of Armenia» ընկերությունից
Լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Տնտեսությունների արտադրական կարողությունների արդիականացման նպատակով Ակբա Լիզինգն առաջարկում է լիզինգով ձեռք բերել Fiat բեռնատարներ «Fine Cars of Armenia» ընկերությունից՝ սկսած 0% փաստացի տոկոսադրույքից, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարության կողմից մշակված «Արտադրական կարողություւնների արդիականացման միջոցառում» ծրագրի շրջանակում լիզինգի տրամադրման պայմաններն են՝

  • Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո 
  • Կանխավճար՝ սկսած 10%-ից 
  • Մարման ժամկետ՝ մինչև 72 ամիս
  • Սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս
  • Սուբսիդավորումից հետո ՀՀ դրամի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 1.45-7.68%, արտարժույթի դեպքում՝ սկսած 0%- 5․47%: 

Տրամադրվող լիզինգի և առաջարկվող ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրի շրջանակում Ակբա Լիզինգի կողմից տրամադրվող լիզինգի առավելագույն գումարի չափը կազմում է 1 միլիարդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ընդ որում, տնտեսավարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, Ակբա Լիզինգի միջոցով կարող է օգտվել մինչև 10 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։ 

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-